2024թ. Արաբկիրում ավարտին են հասցվել Մերգելյանի անվան այգու շինարարական աշխատանքները: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Հիմնանորոգվել է 9 բակային տարածք, կառուցվել է ռետինե հատակով  ֆուտբոլի 2 դաշտ, ստեղծվել շների համար առանձնացված 1 զբոսայգի, տեղադրվել է 11 մանկական խաղասարք, 100 նստարան:

Ասֆալտապատվել է 34500 քմ բակային տարածք: 4300 քմ թեք տանիքներ են հիմնանորոգվել, 48 հասցեներում հին վերելակները նորով են փոխարինվել:

Բնակիչներին է վերադարձվել շուրջ 40000 քմ տարածք, որը հետագայում ծառայելու է հենց արաբկիրցիներին։ 

Բակերից և մայթերից հեռացվել է 25 ավտոտնակ, 22 կրպակ: