Գյումրի քաղաքում հանդիսավոր կերպով վառվել են գլխավոր տոնածառի լույսերը։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆեյբուքյան էջում: 

«Ամենամշակութային, ամենամարզական, ամենահումորասեր ու հյուրասեր Գյումրիում հանդիսավորությամբ վառվել են գլխավոր տոնածառի լույսերը»,- հայտնում են մարզպետի աշխատակազմից:

Արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը եւ այլ հյուրեր, գյումրեցիներ: