Չիլիի իշխանությունները կոչ են անում երկրի արական սեռի բնակչությանը ամռանը հրաժարվել փողկապ կրելու սովորությունից:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Չիլիի էներգետիկայի նախարար Ռոդրիգո Ալվարեսը կարծում է, որ դա թույլ կտա տնտեսել սենյակները հովացնելու վրա ծախսվող էլեկտրաէներգիան: Նրա կարծիքով, եթե տղամարդիկ չկրեն փողկապներ, գրասենյակներում ջերմաստիճանը կարող է ավելի բարձր թողնել, քան` սովորաբար:

Նախարարը կարողացել է հաշվել, որ եթե գրասենյակներում 1-3 աստիճանով ավելի տաք լինի, էլեկտրաէներգիայի ծախսը կկրճատվի 3 տոկոսով:

Պաշտոնյաները կարծում են, որ փողկապներից հրաժարումը թույլ կտա տնտեսել շուրջ 10 մլն դոլար, գրում է NEWSru.com-ը: