Հնդկաստանի Սինգրամպուր գյուղում շուրջ 150 մարդ թունավորվել է տանը պատրաստված օղղից:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», թունավորման հետեւանքով ավելի քան 40 մարդ մահացել է, եւս 100-ը տեղափոխվել են հիվանդանոց:

Ալկոհոլային այդ խմիչքը մարդիկ խմել են այսօր` դեկտեմբերի 14-ի գիշերը: Որոշ ժամանակ անց խմողներն սկսել են սրտխառնոց ու փորացավ զգալ:

Տեղի իշխանությունները խոսքով, զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածների մի մասը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: