Armenian Airlines ավիաընկերությունը բացել է նոր ուղիղ չվերթ՝ Երևանից դեպի Վոլգոգրադ։

Թռիչքները կլինեն շաբաթական հաճախականությամբ՝  կիրակի օրերին։

«Armenian Airlines-ն այսօր չվերթներ են իրականացնում 8 ուղղությամբ, որից վեցը ՌԴ քաղաքներ։ Ռուսական շուկան այսօր ամենապահանջված և զարգացող ուղղություններից է։ Վոլգոգրադում ապրում է հայկական մեծ համայքն, բացի այդ սա նաև զբոսաշրջության զարգացման առումով է կարևոր»,-նշել է ավիաընկերության տնօրեն Արարատ Սարգսյանն ու հավելել, որ հաջորդ տարի կլինեն նոր ու հետաքրքիր ուղղություններ։

Երևան-Վոլգոգրադ թռիչքի տևողությունը 2 ժամ 15 րոպե է։ Ուղևորների ավիափոխադրումն իրականացվում է հարմարավետ Airbus 321  ինքնաթիռով՝  նախատեսված 220 ուղևորի համար: