Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Արցախի պողոտայում ժողովրդին հայտնի «վստրեչի» խաչմերուկում բախվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Skoda»-ն և «Opel» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamchyan.com-ը:

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: