Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառամվարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ներքին Գետաշեն գյուղում վուլկանիզացման կետ է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու վուլկանիզացման կետի աշխատակիցները: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: