Նիկոլ Փաշինյանը ասել է. 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այս մասին իր էջում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պարոն Փաշինյան.

ա/ Դուք մանիպուլացնում եք և մոլորեցնում մեր ժողովրդին, քանի որ Ձեր ասածը իրականության հետ կապ չունի:

բ/ Դուք գլուխ չեք հանում դիվանագիտությունից, ինչը նորմալ է:

գ/ Ձեր ասածը պրիմիտիվ ապատեղեկատվություն է, ինչը հարիր չէ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող մարդուն»: