Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը և Մոսկվան ակտիվորեն և կանոնավոր խորհրդակցություններ են անցկացրել՝ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման համապատասխան ժամանակը որոշելու համար, գրում է իրանական ԻՐՆԱ գործակալությունը:
Նա հորդորել է չխոսել դրա ստորագրումը «հետաձգելու» մասին։ Բաղային վստահություն է հայտնել, որ առաջիկայում երկկողմ այցի ընթացքում համաձայնագիր կստորագրվի։
«Դա կլինի հունվարի վերջին»,- եզրափակել է նա։





























