ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հիվանդանոց է տեղափոխվել ջերմության բարձրացումից հետո։ Այս մասին երկուշաբթի NBC հեռուստաընկերությանը հայտնել է պետության նախկին ղեկավարի օգնականը։

Նրա խոսքով՝ 78-ամյա Քլինթոնը գտնվում է Վաշինգտոնի հիվանդանոցներից մեկում, որտեղ բժիշկները հետազոտում են։

Ինչպես նշել է ԱՄՆ նախկին նախագահի օգնականը, Քլինթոնը լավ տրամադրություն ունի և երախտապարտ է իրեն ցուցաբերվող բժշկական օգնության համար։