Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»: Այս մասին իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշել է. «Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք:

Իսկ եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք եւ ոչ թե «դիվանագետերեն» շուտասելուկներ արտադրեք, էն հույսով ու հավատով, որ միեւնույնն է, մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն»:

Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրել էր հրապարակային բանավեճի՝ ԼՂ հակամարտության բանակցությունների վերաբերյալ իր հայտարարությունների շուրջ: Նախկին նախագահները կամ նրանց ներկայացուցիչները մերժել են այդ առաջարկը: