Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեևանում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ավտոբուսը Բագրևանդի փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ ու բախվել էլեկտրասյանը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն էլեկտտրասյունը տապալվել է ու ամբողջությամբ երթևեկելի մի գոտին փակել:

Տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Երևանի վարչական տարածքում, ինչից հետո դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գունդ, որտեղից ժամանել են նույն գնդի 2-րդ գումարտակի պարեկները: 

Վթարի փաստով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: