ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության վարչությանը (TSA) շփոթեցնելու համար պետք է շատ ջանք գորշադրել, սակայն մի ճանապարհորդ տիկնոջ դա հաջողվել է, երբ գործակալները նրա ձեռքի ուղեբեռում տասնյակ միավոր հրավառելիքով և զենք են հայտնաբերել, հայտնում է CNN-ը։

Կնոջ պայուսակը դեկտեմբերի 15-ին ուղարկվել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի 4-րդ տերմինալ՝ վերազննման, երբ անվտանգության աշխատակիցը ռենտգեն սարքի վրա կասկածելի իրեր է տեսել:

Պայուսակում 82 միավոր հրավառելիք, երեք դանակ, երկու կեղծ (մուլյաժ) հրազեն և արցունքաբեր գազի բալոն է հայտնաբերվել։

«Մեկ ձեռքի պայուսակում հայտնաբերված արգելված իրերի զգալի թիվը չափազանց մտահոգիչ է»,-պատմել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի TSA-ի դաշնային անվտանգության տնօրեն Ջեյսոն Փանթեյջեսը:

«Թող այս միջադեպը որպես հիշեցում ծառայի բոլոր ճանապարհորդներին՝ նախքան օդանավակայան հասնելը կրկնակի ստուգել իրենց պայուսակների պարունակությունը», - հավելել է նա։

Ըստ TSA-ի՝ կինը կրում էր սպառողական կարգի հրավառելիք, որը սովորաբար ավելի թույլ պայթունավտանգ է, քան պրոֆեսիոնալ շոուներում օգտագործվող հրավառելիքները:

Ընդսմին, պայթուցիկները, մասնավորապես՝ հրավառելիքը, երբեք չեն թույլատրվում ուղեբեռում` գրանցված լինեն, թե փոխադրելի:

Ուղևորի ձեռքի ուղեբեռն առգրավվել է, իսկ ինքը՝ կինը, ձերբակալվել և հարցաքննվել։