Կոլորադոյի ոստիկանությունը հայտնել է, որ սուրբծննդյան տեսարանից գողացված փոքրիկ Հիսուսի արձանիկը վերադարձվել է հրշեջ կայան՝ ներողություն հայցող անանուն գրությամբ:
Ֆորտ Քոլինսի ոստիկանական բաժանմունքը սոցիալական ցանցերում հրապարակում է արել քաղաքի կենտրոնի սուրբծննդյան տեսարանից մանուկ Հիսուսի արձանը գողանալու մասին:
Ոստիկանությունը տարածել է անվտանգության տեսախցիկի լուսանկարը, որում երևում է, որ անհայտ «Գրինչը» թաքնվում է արձանը ձեռքին:
Գողությունից չորս օր անց արձանն անանուն հանձնվել է Ֆորտ Քոլինզի հրշեջ ծառայության 1-ին կայան: Արձանիկի դեմքին փակցված էր մի գրություն, որտեղ գրված էր. «Շատ եմ ցավում: Այդ պահին ես հիմար սխալ թույլ տվեցի: Նման բան այլևս չի կրկնվի»:
Ոստիկանությունը հայտնել է, որ սուրբծնդյան տեսարանի տերերը մտադիր չեն զղջացող գողի դեմ մեղադրանք ներկայացնել:





























