ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ծննդյան օրվա կապակցությամբ, տեղեկացվել է Կրեմլի թելեգրամ-ալիքում։

Զրույցի ընթացքում Պուտինը եւ Ալիեւը նշել են իրենց գոհունակությունը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, ինչպես նաեւ պայմանավորվել են շարունակել անձնական շփումները։

Կրեմլի կայքը հրապարակել է նաեւ Ռուսաստանի ղեկավարի շնորհավորական հեռագրի տեքստը. դրանում Պուտինը նշել է, որ Ալիեւի ղեկավարությամբ հանրապետությունը «վստահորեն ընթանում է սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով եւ ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային ասպարեզում»։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ չի կարելի գերագնահատել Ալիեւի անձնական ներդրումը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերության եւ դաշինքի հարաբերությունների կառուցման ու ամրապնդման գործում։

«Գնահատում եմ մեր լավ ընկերական հարաբերությունները»,- գրել է Պուտինը՝ մաղթելով Ալիևին առողջություն, բարգավաճում եւ երջանկություն։