Երեւանում հանրային տրանսպորտից օգտվողները կբախվեն օբյեկտիվ դժվարության, որը կապված կլինի այն բանի հետ, որ որոշակի փոխադրամիջոցներում դեռ տեղադրված է միայն մեկ վալիդատոր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 24-ին ասել է Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Նա հավաստիացրել է, որ քաղաքի իշխանությունները մտադիր են տեղադրել եւս մեկ վալիդատոր փոխադրամիջոցներում։ Գրիգորյանը վստահ է, որ զգալիորեն կրճատվել է տեխնիկական խնդիրների ծավալը տրանսպորտում էլեկտրոնային վճարումների անցնելու պահից, որը սկսվել է նոյեմբերի 1-ից։

«Քանի որ տրանսպորտային ռեֆորմը ծավալուն է, եւ այն ենթադրում է փոփոխություն մարու վարքում, ավելի հարթ անցումային շրջանի ապահովման համար ընդունվել է որոշում (հետաձգելու փոխադրավարձի փոփոխությունը- խմբ.)»,- ավելացրել է պաշտոնյան։