Երևանի ավագանին այսօր 32 կողմ 1 ձեռնպահ ձայներով ընդունել է  «կարմիր կետագծերի» համար կրկին տարեկան 160 հազար դրամ սահմանող որոշումը։ Միակ ձեռնպահ քվեարկողը և քվեարկությունը վավեր դարձնողն ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը լքած և անկախ համարվող Գրիգոր Հարությունյանն էր։

Նա հայտարարեց, թե պատահաբար է քվեարկել, սական տեսագրությունից երևում է, որ քվեարկությունից առաջ բոլոր ընդդիմադիրները իրենց քվեարկության քարտերը համապատասխան սարքերից հետ են քաշում և դնում են դրամապանակների մեջ, իսկ վերջին շարքում նստած Հարությունյանն ընդհակառակը՝ հանում է քարտը և քվեարկության համար մոտեցնում սարքին։

Դրանից հետո Հարությունյանը մանդատը վայր դնելու հայտարարությամբ հանդես եկավ: