ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը անդրադարձել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի գրառմանը եւ գրել.
«ՔՊԿ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հրապարակում է կատարել, որտեղ անդրադարձել է Լևոն Քոչարյանի այն դիտարկմանը, թե «ՀՀ-ն բանակցել է միայն Արցախը Հայաստանին միավորելու կամ դրա անկախացման մասին»։ Վահագը հակադարձել է և մեղադրել Ռ. Քոչարյանին «Ընդհանուր պետություն» մոդելի շուրջ բանակցելու հարցում։ Մի քանի կարևոր դիտարկում (նույնիսկ տեղին չէ անդրադառնալ մոդելի դրական կամ բացասական կողմերին).
- Այդ մոդելը հայկական կողմը չի առաջարկել։ Այն առաջարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ ԱԳ նախարար Ե. Պրիմակովի նախաձեռնությամբ)։
- Ռ. Քոչարյանը չի բանակցել և չէր էլ կարող, քանի որ այն բանակցային սեղանին հայտնվելուն պես մերժվել է։
- Ադրբեջանական կողմը մոդելը մերժել է այնքան արագ, որ այսօր, հետահայաց գցելով, տպավորություն է ստեղծվում, թե բանակցային կարգավորման 7 տարբերակներից այն եղել է ամենաանընդունելին Ադրբեջանի համար։
- Սա պարզապես Վահագի համար առիթ էր կիսվել իրեն հոգեհարազատ պետության զինանշանով։
Հ.Գ. Տեսանյութում՝ հայկական և ադրբեջանական կողմերի արձագանքը»,- գրել է նա։





























