Պարագվայի իրավապահ մարմինները առգրավել են 57 տոննա մարիուանա, որը պատրաստվում էին ուղարկել Բրազիլիա։ Այս մասին տեղեկացրել է երկրի նախագահ Սանտյագո Պենյան։
«Ներքին պաշտպանության օպերատիվ շտաբի եւ ազգային հակաթմրանյութային քարտուղարության համատեղ աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք լուրջ հարված հասցնել կազմակերպված հանցավորությանը «Մարանգատու» գործողության օգնությամբ։ Այն թույլ տվեց առգրավել 57 տոննա մարիխուանա, որը պատրաստ էր ուղարկվելու Բրազիլիա»,- գրել է նա X-ում։
Պետության ղեկավարը նշել է, որ խոսքը մարիխուանայի առգրավված ամենամեծ խմբաքանակի մասին է։ Նախագահի խոսքով՝ հանցավոր խմբի կրած վնասը կազմել է 22 մլն դոլար։ Գործողության ընթացքում բռնվել է չորս մարդ։





























