Վլադիկավկազում պայթյուն է որոտացել Alania Mall առևտրի կենտրոնում։ Շենքում ապակիներ են կոտրվել:Դեպքի վայրից նկարահանված կադրերում երևում է, որ ծխի սև բլիթները բարձրանում են վերին հարկերից։

Ըստ SHOT-ի՝ վիրավորվել է ինը մարդ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանց թիվն անընդհատ աճում է։ Արդեն հաղորդվում է մահվան առաջին դեպքերի մասին։ Տվյալները, սակայն, պաշտոնապես չեն հաստատվել։

Առևտրի կենտրոնի վերին հարկերում հրդեհ է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը կենցաղային գազի պայթյունն է: Դեպքի վայր ժամանած արտակարգ ծառայությունների աշխատակիցները օպերատիվ շտաբ են ստեղծել։ Այնտեղ աշխատում են հրշեջներն ու փրկարարները։

 Վլադիկավկազում հրդեհվել է Alania Mall առևտրի կենտրոնի 3-րդ հարկը և 800 քմ տանիքը, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ն իր հեռագրային ալիքում։

Հյուսիսային Օսիայի ղեկավարը գնացել է առևտրի կենտրոն։ Նա խոստացել է պարզել կատարվածի բոլոր հանգամանքները։