Վլադիկավկազի առեւտրի կենտրոնի սրճարանում կարող էր պայթած լինել գազի բալոն, ՏԱՍՍ-ին տեղեկացրել են օպերատիվ ծառայություններում։
«Պայթյունի նախնական պատճառը գազի բալոնն է, որը կարող էր գտնվել ֆուդկորտի սրճարանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Գազի պայթյունի ժամանակ յոթ մարդ տուժել է, մեկ մարդ՝ մահացել, «Ինտերֆաքսին» տեղեկացել են օպերատիվ ծառայություններում։
«Կենցաղային գազը դետոնացվել է «Ալանիա մոլ» առեւտրի կենտրոնի չորրորդ հարկում, երբ աշխատակիցները պատրաստվում էին բացել խանութները։ Տուժել է յոթ մարդ, մեկը, նախնական տվյալներով, մահացել է»,- ասել են օպերատիվ ծառայություններում։





























