Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Կարինե Վ.-ն իր վարած «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանում՝ Մ. Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 1 տան մոտ գտնվող ծառին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Կարինե Վ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարաության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական: 

Կայքը հայտնում է, որ «Porsche»-ը բախվել է այն ծառին, որը տնկել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ավտոմեքենան հայտնվել է տան պարսպի մոտ: