2024թ. արդյունքներով՝ ՀՆԱ աճը տարվա արդյունքներով կանխատեսելի է 5-5,5 տոկոսի մակարդակում։ Այս մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա ակնկալիքներով՝ ՀՆԱ-ի հանդեպ պետպարտքի հարաբերակցությունը 50 տոկոսի մակարդակում է։ Նա նշել է, որ ամեն բան կախված է ՀՆԱ տվյալներից, որոնք կհրապարակվեն գարնանը։ «Սակայն, մեր գնահատականներով, այդ ցուցանիշի աճը կլինի  5-5,5 տոկոսի մակարդակում»,- նշել է նա։

Նախարարը տեղեկացրել է մի քանի գործիքների ներդրման մասին պարտքի կառավարման մասով։ Նրա խոսքով՝ դրանցից մեկի մասին հայտարարվել է մի քանի օր առաջ, դա վերաբերում է արժեթղթերի վաճառքի նոր կայքին, քաղաքացիների համար այն հասանելի կլինի, նրանք կարող են գործարքներ կատարել։

Հովհաննիսյանը վստահ է, որ նախորդ կայքի համեմատ նորը դարձել է ավելի հարմար եւ հասկանալի քաղաքացիների համար։ «Մենք մտադիր ենք ստեղծել ֆինանսական համակարգեր, որոնցով հայտնի կլինի Հայաստանը»,- ավելացրել է պաշտոնյան։