Վրաստանի Մառնեուլիի ռազմաբազայում ժամկետային զինծառայող է մահացել, հայտնում է «Новости-Грузия»-ն՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը։

Լրատվամիջոցը գրում է, որ մահացածը Զիադին Մամեդովն է։

Մահվան հանգամանքները չեն հաղորդվում։ Այս պահին հայտնի է դարձել, որ քրեական գործ է հարուցվել 115 հոդվածով՝ «ինքնասպանության դրդելը»։