Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ ՀՀ Ազգային ժողովի հարևանությամբ, բախվել են 46-ամյա Կարեն Մ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և 57-ամյա Կարապետ Մ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։