Ինձ թվում է, որ առաջին հերթին պետք է ելնել նրանից, որ մեր երկրի ղեկավարությունն ամանորյա շնորհավորանքներ է հղել Անդրկովկասի երկրների, ներառյալ՝ Հայաստանի ղեկավարներին։ Դրա մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանին և հայ ժողովրդին ամանորյա մաղթանքի մասին լրագրողների հարցին։

«Այնտեղ ցանկություններ էլ կան։ Եվ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է նաև առաջիկա տոների համատեքստում պետությունների և կառավարությունների ղեկավարների միջև նման շփումներին, ամեն ինչ շարադրված է պետությունից՝ պետությանը։ Դե, ինչպես յուրաքանչյուր եղբայրական ժողովուրդ, իսկ հայ ժողովուրդը, անշուշտ, եղբայրական ժողովուրդ է, ես Հարավային Կովկասի բոլոր բնակիչներին մաղթում եմ բարօրություն, խաղաղություն, բարգավաճում և առկա մարտահրավերների հաղթահարում»,-նշել է Զախարովան։

Ռուս դիվանագետը հավելել է, որ անկեղծորեն ցանկանում է խաղաղություն մաղթել բոլորին։

«Սա անկեղծ է, իմ սրտի խորքից, և, հավատացեք, դա ձեռք է բերվել տառապանքով: Եվ եթե խոսենք կիրառական առումով՝ թարգմանելով դիվանագիտական ​​լեզվով, ապա, իհարկե, Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել՝ հանուն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, տնտեսական և տրանսպորտային կապի խթանման, հարաբերությունների և վստահության հաստատման։ Տարածաշրջանում փոխշահավետ մի շարք միջոցառումների միջոցով, որոնք արդեն նախանշված են և պետք է իրականացվեն»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։