Նյու Յորքում վեց մարդ տուժել է այն բանից հետո, երբ տաքսին մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ, տեղեկացրել է Fox News հեռուստաալիքը։

Նրա տեղեկացմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել  դեկտեմբերի 25-ին բողոքականների եւ կաթոլիկների կողմից նշվող Սուրբ Ծնունդի նախօրեին, տեղի ժամանակով ժամը 16.00-ին, Հերալդ-սքվերում (Մանհեթենի կենտրոն)։

Վեց մարդ հոսպիտալացվել է տարբեր վնասվածքներով։ Միջադեպի պատճառների մասին չի նշվում։