Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն տանող ճանապարհահատվածում բախվել են «MAN» մակնիշի բեռնատարն ու «Lexus» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Lexus»-ին բախվել է բեռնատարը: