Դեկտեմբերի 14-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել տարեց մի կին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժած կնոջ որդին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 13-ին Նոր Արեշի 26-րդ փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մորը` դեպքի վայրից դիմելով փախուստի:

Նույն երեկոյան ոստիկանություն է ներկայացել 19-ամյա մի երիտասարդ եւ հայտնել, որ վրաերթը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը:

Կատարվում է քննություն: