Դեկտեմբերի 26-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, մասնակցել Ամանորի միջոցառմանը։
ՆԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։
Մանկատան սաները ներկայացրել են երաժշտական և պարային համարներ՝ տոնական տրամադրություն պարգևելով ներկաներին։ Միջոցառման ավարտից հետո Ալենը, ում երազանքն է դառնալ ոստիկան, շրջել է պարեկային ծառայողների հետ։





























