Առնվազն 6000 բանտարկյալ փախել է Մոզամբիկի մայրաքաղաքի խիստ ռեժիմի բանտից Սուրբ Ծննդյան օրը տեղի ունեցած անկարգություններից հետո, քանի որ երկրում շարունակում են մոլեգնել անկարգություններն ու հետընտրական բռնությունները, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ սպանվել է 33 բանտարկյալ, 15-ը՝ վիրավորվել, հայտնել է ոստիկանության պետ Բեռնարդինո Ռաֆայելը։ Բանտարկյալները փախել են բռնի բողոքի ցույցերի ժամանակ, որոնք ականատես եղան ոստիկանական մեքենաների, երկաթուղային կայարանների և հասարակական ենթակառուցվածքների ոչնչացմանը, երբ երկրի Սահմանադրական խորհուրդը հոկտեմբերի 9-ի ընտրություններում հաղթող հռչակեց երկրի իշխող «Ֆրելիմո» կուսակցությանը:
Մայրաքաղաքից 14 կիլոմետր հարավ-արևմուտք ընկած Մապուտոյի կենտրոնական բանտից սկսվել է չորեքշաբթի կեսօրին՝ մոտակայքում «դիվերսիոն ցուցարարների խմբի» իրականացրած «խռովությունից»,-նշել է Ռաֆայելը: Նա հավելել է, որ հաստատության բանտարկյալները բանտի պահակներից խլել են զենքն ու և սկսել են ազատել մյուս բանտարկյալներին:





























