ԵԱՏՄ երկրների ղեկավարների շփումը ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ավելի քան 9 ժամ է տևել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահներն ամբողջ օրն անցկացրել են միասին, շփվել են, սա ոչ պաշտոնական գագաթնաժողովի խնդիրն էր»,-նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ շփումը և՛ գործնական, և՛ կիրառական բնույթ է կրել, և՛ եղել է հարցերի քննարկում, որոնք հաճախ ֆիքսված օրակարգի մեջ չեն տեղավորվում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Լենինգրադի մարզի Իգորա համալիրում անցկացվել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։