Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին  հյուրընկալվել է ԱՍՀՆ «Շիրակի  մարզի երեխայի և ընտանիքի  աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Պաշտպանը հանդիպել է  երեխաների հետ, ծանոթացել  զարգացման ուղղված ծրագրերին, հետաքրքրվել նրանց առօրյայով: Տարածքում իրականացվել է շրջայց` մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրած խնդիրների լուծումները դիտարկելու նպատակով: Պաշտպանի նախորդիվ արձանագրած մի շարք խնդիրներ լուծում են ստացել:

Այցի ավարտին Անահիտ Մանասյանը երեխաներին հանձնել է նվերներ։