Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Նարեկ Ա.-ն իր վարած «Audi» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել լուսացույցին, ճանապարհային նշանին և հայտնվել երթևեկելի գոտոց դուրս, հաղորդում է SHamshyan.com-ը:

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, սակայն օպերատիվորեն ժամանած պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած կրակմարիչով (օգնետուշիտել) կանխել են կրակի տարածումը և մարել այն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն հրշեջները աշխատանքներ չեն կատարել, քանի որ պարեկներն արդեն մարել էին կրակը: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել: