Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է այս շաբաթ «դատարանի բարեկամներին» հանձնված գրությունները,  որոնք ներկայացվել են Քալիֆորնիայի, Հավայան, Մասաչուսեթսի, Նեւադայի եւ Ռոդ Այլենդի նահանգների, ինչպես նաեւ  քալիֆորնիական եւ դաշնային առաջատար օրենսդրական մարմինների ներկայացուցիչների կողմից: Դրանցում պաշտպանվում է նահանգների` Հայոց ցեղասպանությանն առնչվող օրենքներ ընդունելու իրավունքը: Այս մասին տեղեկացնում է «Asbarez»-ը:

Քալիֆորնիայի գլխավոր դատախազ Քամալա Հարրիսին միացել են Հավայա, Մասաչուսեթս, Նեւադա եւ Ռոդ Այլենդ նահանգների գործընկերները` Դեւիդ Լուին, Մարթա Քոաքլին, Քեթրին Քորթես Մաստոն եւ Փիթեր Քիլմարթինը: Գլխավոր դատախազները նշել են, որ «դաշնային կառավարության կողմից  նահանգային կառավարություններին խոսքեր թելադրելը, որոնք նրանք կարող են եւ չեն կարող օգտագործել... մեծ հարցականի տակ է դնում դաշնային լինելը»:

«Դատարանի բարեկամներին» գրությունը հանձնել են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Շպեյերը, Աննա Էշուն եւ Էդ Ռոյսը, Քալիֆորնիա նահանգի ասամբլեայի խոսնակ Ջոն Պերեսը եւ ուրիշներ:

Ավելի վաղ նմանատիպ գրություններ էին հանձնել նաեւ մի շարք այլ կազմակերպություններ, այդ թվում` Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: