Ուզբեկստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության ավելի քան մեկ քառորդը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին, հայտնում է Sputnik Uzbekistan-ը։

Միության անդամ երկրների հետ հանրապետության արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա 9 ամիսներին կազմել է 12,8 միլիարդ դոլար, որից արտահանման ծավալը՝ 4,3 միլիարդ դոլար, ներմուծման ծավալը՝ 8,5 միլիարդ դոլար։

2024 թվականի 9 ամիսների արդյունքներով Ռուսաստանը կրկին դարձավ Միության գլխավոր գործընկերը։ Ռուսաստանի Դաշնության հետ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 8,7 միլիարդ դոլար, որից գրեթե 5,9 միլիարդ դոլարը ներմուծվում է։

Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 18,7 միլիոն դոլար։ Հայաստանից Ուզբեկստան արտահանման ծավալը կազմել է 5,3 միլիարդ դոլար։