Բաղրամյան պողոտայում ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների հարազատները այս պահին հանդիպում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ծնողներից մեկը:

Նշենք, որ նրանք այսօր փակել են Բաղրամյան պողոտան: Նրանք հանդիպում են պահանջում ԱԺ ղեկավարության հետ, մասնավորապես, 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, քանի որ իրենք այդ գործով տուժողների իրավահաջորդներն են եւ շատ հարցերի պատասխաններ են ուզում ստանալ:

Անդրանիկ Քոչարյանը մինչ այս պահը նրանց հետ չի հանդիպել: