2024 թվականի 11 ամսվա արդյունքներով՝ Ռոսսելխոզնադզորը արտահանման անասնաբուծական մթերքների մեծ մասի համար աճի դրական դինամիկա է արձանագրել։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խոզերի և խոշոր եղջերավոր անասունների պարենային ենթամթերքի (մորթած անասունի ոտուգլխի և փորոտիքի), արտահանումն աճել է 39%-ով՝ 45,5 տոննայից հասնելով մինչև 63,3 հազար տոննայի: Խոզի մսի արտահանումն աճել է 36%-ով՝ 150,2 տոննայից հասնելով մինչև 204,6 հազար տոննայի:

Տավարի մսի արտահանումն աճել է  27%-ով՝ 29,7 տոննայից մինչև 204,6 հազար տոննա։ 37,6 հազար տոննա, մսի և թռչնամսի ենթամթերքի արտահանումն աճել է 23%-ով 294,1 տոննայից հասնելով մինչև 360,5 հազար տոննայի, պատրաստի մսամթերքը՝ 19 տոկոսով՝ 69,2 տոննայից հասնելով մինչև 82,4 հազար տոննայի, կաթնամթերքը՝ 18 տոկոսով՝ 157,6 տոննայից հասնելով մինչև 185,2 հազար տոննայի:

Աճի հիմնական շարժիչ ուժերն են ռուսական անասնաբուծական արտադրանքի գնորդները՝ ԵԱՏՄ երկրները՝ Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Հայաստանը և ԱՊՀ՝ երկրները՝ Ադրբեջանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Աֆրիկան՝ Ալժիրը, Անգոլան, Գաբոնը, Եգիպտոսը, Կոնգոն, Կոտ դ'Իվուարը, Մոզամբիկը, Նիգերիան, Ասիան՝ Չինաստանը, Վիետնամը, Հոնկոնգը, Մոնղոլիան, Իրանը և Մերձավոր Արևելքը՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Օմանը, ինչպես նաև Սերբիան և Վրաստանը։