Սպիտակ տունը դեկտեմբերի 27-ին հայտարարել է, որ առաջին հատկանշանները ցույց են տալիս, որ Ղազախստանի երկնքում կործանված ադրբեջանական մարդատար ինքնաթիռը խոցել է ռուսական հակաօդային պաշտպանությունը։
Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին հայտնել է, որ Միացյալ Նահանգները տիրապետում է «առաջին հատկանշաններին», որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում, սակայն վկայակոչելով շարունակվող հետաքննությունը՝ հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններից:
«Մենք առաջարկել ենք մեր օգնությունը հետաքննության մեջ», - ըստ ամերիկյան The Hill պարբերականի՝ հավելել է Քիրբին:





























