Մատենադարանում ցուցադրվել են բացառիկ ձեռագրեր, որոնք ամբողջացնում են հայկական մանրանկարչական ավանդույթները: Այս մասին հայտնումեն Մատենադարանից:

««Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» Նոր ցուցադրությունը նվիրված է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային:

Ներկայացված են բացառիկ ձեռագրեր, որոնք ամբողջացնում են հայկական մանրանկարչական ավանդույթները: Առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր՝ սկսած 11-րդ դարից»,- հայտնում են Մատենադարանից::

Այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու ավետարանիչների խորհրդանիշների առանձնահատուկ խորհրդաբանությունը:

Ցուցադրության՝ Սուրբ Ծննդին վերաբերող հատվածը կգործի մինչև հունվարի 13-ը: