Դեկտեմբերի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր։
Բայրամովը հայտնել է, որ վերջերս տեղի ունեցած ավիավթարի պատճառների հետաքննությունը Ադրբեջանի ղեկավարության անմիջական վերահսկողության ներքո է, և այդ ուղղությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով, և տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին։ Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայի շուրջ տիրող իրավիճակը։
Քննարկվել է Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու մտադրությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։





























