Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության։ Հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից: 

Նախարարությունից հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: