Անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» հայտնեց, որ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ։
Նրանք նաև պահանջում են ծանոթանալ քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ հունվարին ԱԺ նիստում զեկույցի ներկայացնելուց հետո կփորձեն հասկանալ, թե ինչպես կարող են իրավական հնարավորություններ ստեղծել՝ անհետ կորածների հարազատներից մի քանի հոգու հնարավորություն տալով գաղտնիության ռեժիմով մեջ ծանոթանալու դրան։
Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ասել էր, որ հաշվի առնելով փաստաթղթում գաղտնի տեղեկատվության առկայությունը՝ այն կներկացնի փակ նիստում։ Այդ պարագայում հանրությանը ի՞նչ չափով կտեղեկանա 44-օրյա պատերազմի պարտության ու կորուստների պատճառների մասին՝ պարզ չէ։
Նա նաև ասել էր, որ զեկույցին «հազարավոր քրեական գործեր են հետևելու», այդպես էլ, սակայն չհստակեցնելով, ի վերջո երբ է խորհրդարանին ներկայացնելու։





























