Ճապոնիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում Չեմպիոնների լիգայի հաղթող Բարսելոնան 4:0 հաշվով առավելության հասավ Ասիայի Չեմպիոնների գավաթակիր Քաթարի Ալ Սադդին: Դուբլի հեղինակ են դարձել Ադրիանոն: Մեկական գնդակ են խփել Սեյդու Կեյտան եւ Մաքսվելը:

Եզրափակիչում Բարսելոնայի մրցակիցը կլինի Լիբերտադորեսի գավաթակիր, բրազիլական Սանթոսը, որը 3:1 հաշվով առավելության էր հասել Ճապոնիայի Կաշիվա Ռեյսոլի նկատմամբ: