Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 2-4մ/վ, 28-29-ին  առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ի գիշերը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`  դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +4+6։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝  -7-11, ցերեկը՝ -3+1,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ 0-3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +2+4,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ 0-3,

Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+7,

Տավուշում գիշերը՝  -3-7, ցերեկը՝ +4+7, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝  -7-12, ցերեկը՝ -1-3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝  -1-4, ցերեկը՝ +2+6,

Արարատում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +1+4,

Արմավիրում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +4+7,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -2+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +4+7,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +7+10, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝-3-7, ցերեկը՝ +3+6։