Շաբաթ օրը հաքերները գրոհել են տասնյակ պաշտոնական կայքեր Իտալիայում, այդ թվում ԱԳՆ եւ Միլանի երկու օդանավակայանների կայքերը՝ ժամանակավորապես շարքից հանելով դրանք, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի կիբեռանվտանգության գործակալությանը։

Ռուսամետ No name 057(16) հաքերային խումբը հայտնել է Թելեգրամի դեմ կիբեռգրոհի մասին՝ տեղեկացնելով, որ իտալացի «ռուսատյացները վաստակած կիբեռպատասխան են ստացել»։

Կիբեռանվտանգության իտալական գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ հավանական է, որ այսպես կոչված «սպասարկման հրաժարումը» (DDoS) կարող է կապված լինել ռուսամետ խմբավորման հետ։

Նման գրոհների ժամանակ հաքերները փորձում են ցանցը լցնել տվյալների թրաֆիկի արտասովոր մեծ ծավալներով, որպեսզի կաթվածահար անեն այն։ Գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ գործակալությունն արագ օգնություն է ցուցաբերել հաստատություններին եւ ընկերություններին, որոնց դեմ են ուղղվել գրոհները, եւ որ գրոհի հետեւանքները «մեղմվել» են մոտ երկու ժամում։