Uzbekistan Airway» ավիաընկերության ինքնաթիռը, որը Տաշքենդից թռչում էր Մայնի Ֆրանկֆուրտ, շաբաթ օրը շտապ վայրէջք է կատարել Մոսկվայում՝ ուղևորի առողջության վատթարացման պատճառով, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ վկայակոչելով ավիաընկերությանը։
Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ HY231 չվերթը վերահղվել է Մոսկվայի Վնուկովո օդանավակայան՝ ուղևորին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Վայրէջքը տեղի է ունեցել առանց բարդությունների, իսկ ինքնաթիռ է ժամանել շտապօգնության մեքենան ու հոսպիտալացրել ուղեւորին։
Մինչ օդանավակայանի փակվելը Ֆրանկֆուրտ ժամանելու անհնարինության պատճառով ինքնաթիռը կվերադարձվի Տաշքենդ, հավելել են ավիաընկերությունից։
Մոսկվայում արտակարգ վայրէջք է կատարել Տաշքենդ - Մայնի Ֆրանկֆուրտ չվերթը

Հասանելի է
русский


























