Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 09։20-ից Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Արագածոտն բնակավայրի մոտ 40 տների բնակիչներ զրկվել են էլեկտրաէներգիայից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով խնդրի մասին արդեն տեղյակ է Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, ով արդեն համապատասխան կառույցների հետ բանակցությունների մեջ է, որպեսզի ժամ առաջ գյուղացիների էլեկտրամատակարարումը վերականգվի, իսկ 2025 թվականի առաջին եռամսյակում խոստացել է իր ուժերի սահմաններում խնդիրը կարգավորել՝ այն է տեղադրվեն նոր էլեկտրասյուներ, փոխվեն էլկետրալարերը, որպեսզի խնդիր այլևս չառաջանա, իսկ առավոտյան ինքը հետամուտ է լինելու, որպեսզի աշխատանքները էլեկտրոցանցի Բյուրական մասնաճյուղի կողմից սկսվեն։





























