Անսարք օդորակիչը քիչ էր մնում կանխեր հուլիսի 31-ին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը, որը հայտնվել էր հանդերձարանի շեմին, նախքան Թեհրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հյուրատան աշխատակիցները կարողացան վերանորոգել հովացման համակարգը, ասվում է Channel 12-ի ռեպորտաժում, որը հեռարձակվել է շաբաթ օրը, գրում է Times of Israel-ը:
Գործողության նոր մանրամասները համացանցում հայտնվել են մի քանի օր անց այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, դառնալով Իսրայելի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, հաստատել էր, որ Իսրայելն է կանգնած սպանության հետևում:
Ըստ իսրայելական լրատվամիջոցի, Հանիեին սպանելու Իսրայելի որոշումը կայացվել է հոկտեմբերի 7-ից անմիջապես հետո, երբ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը հայտնվել է հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների կազմած ցուցակի առաջին տեղում։ Միակ հարցն այն էր, թե երբ դա տեղի կունենա:
Հանիեն ապրում էր Քաթարում, սակայն այնտեղ նրա սպանությունը սպառնում էր տապալել պատանդների հետ կապված բանակցությունները, որոնցում Դոհան որպես միջնորդ է հանդես գալիս պատերազմի սկզբից ի վեր, գրում է Times of Israel-ը։
Հետևաբար, Թուրքիան, Ռուսաստանը և Իրանն են ընտրվել որպես Հանիեի սպանության հնարավոր վայրեր՝ երեք երկիր, որտեղ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը հաճախակի էր լինում:
Իսրայելը վախենում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բուռն արձագանքից և նմանապես չէր ցանկանում զայրացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իրանը թողնելով որպես ամենահարմար տարբերակը, հաղորդում է հեռուստաալիքը։
Իսրայելական ԶԼՄ-ները նշում են, որ այն փաստը, որ Հանիեն բազմիցս կանգ է առել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միևնույն հյուրատանը, որը գտնվում է հյուսիսային Թեհրանի շքեղ Սաադաթ Աբադ թաղամասում, հեշտացրել է գործողության պլանավորումը:
Ծրագրված պայթյունից քիչ առաջ Հանիեի սենյակի օդորակիչը խափանվել է, և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդը դուրս է եկել՝ օգնություն խնդրելու։ Նա այնքան երկար է բացայակայել սենյակից, որ սպանության իսրայելցի պատվիրատուները սկսել են վախենալ, որ Հանիեին այլ սենյակ կտեղափոխեն, ինչը կարող էր ձախողել ողջ գործողությունը, հաղորդում է Channel 12-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին: Սակայն որոշ ժամանակ անց օդորակիչը վերանորոգվել է, և Հանիեն վերադարձել է իր սենյակ։ Տեղական ժամանակով ժամը 01:30-ի սահմաններում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել, որը ծակել է Հանիեի հյուրասենյակի արտաքին պատը և ցնցել ԻՀՊԿ-ի ամբողջ համալիրը:
Մի քանի վայրկյան անց ԻՀՊԿ-ի շտապօգնության խումբը ժամանել է Հանիեի սենյակ, որտեղ կարճ ժամանակ անց ստիպված է եղել արձանագրել նրա մահը: Ժամանել է Հանիեի տեղակալը՝ Խալիլ ալ Հայյան, որն արցունքախառն ծնկներին է ընկել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի արյունոտ մարմինը տեսնելուց հետո, հաղորդում է 12-րդ ալիքը։
Հեռուստաալիքի հետ զրուցած վերլուծաբաններն ասել են, որ «գործողությունը չափազանց բարդ էր իսրայելական գործակալների համար՝ բացատրելով, որ դրանում պետք է ներգրավված լինեին Իրանի քաղաքացիներ, ԻՀՊԿ-ի անդամներ կամ ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներ»: Երեք տարբերակներն էլ, անկասկած, դիտարկվել են ՀԱՄԱՍ-ի և Իրանի իշխանությունների կողմից, հաղորդում է Channel 12-ը:
Ավելի վաղ Հանիեի որդին՝ Աբդուլ Սալամը հերքել էր, որ Հանիեն զոհվել է պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով՝ հայտարարելով, որ իր հայրը հրթիռակոծության է ենթարկվել նրա բջջային հեռախոսին հետևելուց հետո։





























