Մեր համաստեղության գերծավալուն սեւ խոռոչը պատարստվում է կուլ տալ գազի եւ փոշու ամպը, որը թռչում է ուղիղ նրա երախը:

Եվրոպացի գիտնականների խումբը` Ռայնհարդ Գենցելի գլխավորությամբ, որը 20 տարի հետեւում է մեր համաստեղությանը, բացառիկ հայտնագործություն է արել:

Նրանք գերծավալուն սեւ խոռոչ են գտել, որի շուրջ պտտվում են մեր համաստեղության բոլոր աստղերը: Դրանց հետեւելու ժամանակ արտառոց օբյեկտ է հայտնաբերվել, որը սլանում է սեւ խոռոչի ուղղությամբ: Վերջին յոթ տարում դրա արագությունը կրկնապատկվել է` հասնելով ժամում 2200 կմ/ժամի: Գիտնականների խոսքով, սեւ խոռոչի ուղղությամբ շարժվում է փոշու ամպ եւ իոնիզացված գազ` Երկրի երեք մեծությամբ, Խոռոչին մոտենալուն զուգահեռ արագությունն աճելու է , իսկ ուժեղ ձգողականությունը կպատռի այն ու կձգի խոռոչի շուրջ:

Առաջիկա տարիներին ամպը լինելու է սեւ խոռոչի հիմանակն «ուտելիքը», ինչը անգին տվյալներ կտա գիտնականներին դրա էության մասին: